«Միայն քիթս եմ վիրահատել»․ Քլոյե Քարդաշյանը հերքել է դեմքի փոխպատվաստում անելու մասին լուրերը

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քլոյե Քարդաշյանը շոուի ավարտի առթիվ հաղորդավար Էնդի Քոհենի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է «դեմքի փոխպատվաստում» անելու վերաբերյալ ասեկոսեներին, գրում է People ամսագիրը։

36-ամյա հեռուստաաստղի խոսքով՝ քթի վիրահատությունից զատ, ոչ մի վիրահատական միջամտության չի ենթարկել դեմքը։

«Մարդիկ ասում են՝ դեմքիս երրորդ փոխպատվաստումն եմ արել, բայց միակ վիրահատությունը, որ արել եմ, քթի վիրահատությունն է»,- խոստովանել է Քարդաշյանը։

Նա նաև նշել է՝ մարդիկ երբևէ չեն նկատել և չեն հարցել իր քթի մասին։

«Ես, իհարկե, արել եմ նաև ներարկումներ, բայց ոչ բոտոքս»,- հավելել է հեռուստաաստղը։