Դակոտա Ջոնսոնը կնկարահանվի Ջեյն Օսթինի վեպի նոր էկրանավորման մեջ

Netflix սթրիմինգային ծառայությունը Ինստագրամում հրապարակել է գրող Ջեյն Օսթինի «Բանականության փաստարկներ» վեպի նոր էկրանավորման առաջին կադրերը Դակոտա Ջոնսոնի մասնակցությամբ։

Դերասանուհին հանդես կգա 27-ամյա Էնն Էլիոթի դերում: Աղջկա ընտանիքը սնանկանում է այն բանից հետո , երբ նա մերժում է հարուստ տղամարդու ամուսնության առաջարկությունը:

Ֆիլմի ռեժիսորը բրիտանացի ռեժիսոր Քերի Քրեքնելն է: Այնուամենայնիվ, Քերին նախկինում աշխատել է միայն թատերական ներկայացումների վրա, ուստի Քերիի համար «Բանականության փաստարկները», կարելի է ասել, նորամուտ կլինի:

Նշենք, որ գրողի այս աշխատանքը հրատարակվել է 1817 թվականին նրա մահից հետո: