Քլոե Քարդաշյանը և Տրիստան Թոմփսոնը կրկին բաժանվել են

36-ամյա Քլոե Քարդաշյանի և 30-ամյա Տրիստան Թոմփսոնի` իրենց հարաբերություններին երկրորդ հնարավորությունը տալու փորձը ավարտվել է անհաջողությամբ. զույգը հերթական անգամ բաժանվել է:

Չնայած այն հանգամանքին, որ աղբյուրները պնդում են, որ Տրիստանն ու Քլոեն բաժանվել են մի քանի շաբաթ առաջ, անցած հինգշաբթի նրանց տեսել են իրենց երեք տարեկան դստեր՝ Թրյուի հետ:

«Նրանք լեզու են գտնում: Ոչ մի դրամա չկա»,- ասել է ինսայդերը:

Անցյալ ուրբաթ բասկետբոլիստը, ըստ արևմտյան մամուլի հաղորդագրությունների, երեկույթ է կազմակերպել իր տանը, որտեղ նա առանձնացել է իր ննջասենյակում՝ երեք կնոջ հետ: 30 րոպե անց նա դուրս է եկել սենյակից, մի փոքր խառը վիճակում, գրում են լրատվամիջոցները:

«Տրիստանը թաքնվել է սենյակներից մեկում, որտեղ բոլորը գնում են ինչ-որ մեկի հետ քնելու նպատակով»,- կիսել է ինսայդերը:

Նրա խոսքով՝ մարզիկը հիանալի տրամադրություն է ունեցել, սիրախաղ է սկսել աղջիկների հետ ու զվարճացել մինչև առավոտ:

Ըստ շրջանառվող լուրերի, այս անգամ զույգի բաժանման հավանական պատճառը մոդել Սինդի Չեյզի հայտարարություններն էին, ով ապրիլին ասել էր, որ անցած աշնանը ինքը բասկետբոլիստի հետ հարաբերություններ է ունեցել: