Երեք գեղարվեստական ֆիլմում խաղացել եմ գլխավոր դեր՝ բոլորն էլ «հեղափոխությունից առաջ»․ Տաթև Հովակիմյանն՝ իրեն ուղղված քննադատությունների մասին

Դերասանուհի Տաթև Հովակիմյանը Ֆեյսբուքի իր էջում ծավալուն գրառում է կատարել՝ անդրադառնալով լրատվական կայքերից մեկում հրապարակված մի նյութի, որում քննադատվում է դերասանուհու քաղաքական կողմնորոշումը։

«Վերջին անգամ խոսելու եմ ու լռեմ…
Ինձ ճանաչողները գիտեն, որ ես իմ ամբողջ ճանապարհի ընթացքում, ինչքան հասցրել եմ անցնել, դժվարությունների մեծ շղթաներով եմ անցել ու հաստատ անցնելու եմ։
Կարծում եմ իրենց խղճին դեմ չեն գնա շատ սերիալի ռեժիսորներ ու կասեն, որ ինձ առաջարկել են դերեր, որոնցից ես հրաժարվել եմ, փաստացի սա ձեզ համար մեկ դիտարկում, որ ես դերերի լիքը առաջարկներ ունեցել եմ։
Ես խաղացել եմ երեք գեղարվեստական ֆիլմում, չեք հավատա, բայց գլխավոր դերեր։
Ու բոլորը նկարահանվել եմ «հեղափոխությունից առաջ»…
Չեք հավատա ես թատրոնում խաղում եմ ավարտելուց ի վեր, ու նաև արդեն երկրորդ թատրոնում, որը որևէ կապ չունի կառավարության հետ։
Թատրոնի ղեկավարներն էլ վստահ եմ կասեն ինչու եմ ես թատրոնում ու վստահաբար «կառավարությունը» կապ չունի, ինչը կասկածում եմ նյութի հեղինակի դեպքում, որը զրկվել է կարծես իր քաղաքական հայրերից։
Հիմա Առաջին ալիքի մասին։
Իմ նախագիծը, որը անում եմ երեք տարի, ու ունեցավ բավականին հաջողություն։Դեռ պատերազմից առաջ` ինձ համոզելով ,դա էլ նշեմ, քանի որ ես չէի ուզում հեռուսաֆոռմատ։ Երկար ճանապարհ անցնելուց հետո, վերջապես մենք սկսեցինք նկարել։
Դա էլ ասեմ, որ Սոս Ջանիբեկյանը միայն իմ նախագծի մեկ հոլովակում է նկարվել, լինելով մեր շատ սիրելի ընկերը ու դերասանը։
Էնպես որ գոնե մաղձը թափելուց ճշտեք իրողությունը։
Ես շատ երկար կարող եմ խոսել։ Բայց ինչ ասես ծախվածներին, որ սև կատու են փնտրում այնտեղ որտեղ անգամ կատու չկա փնտրելու։
Մնացեք Խաղաղ»,- գրել է դերասանուհին։