Բիլլի Էյլիշը ներողություն է խնդրել ասիացիներից

Բիլլի Այլիշն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեքստ, որտեղ բացատրում է համացանցում հայտնված տեսանյութը, որում իբր ինքը ընդօրինակում է ասիական խոսելաձևը և օգտագործում է նսեմացնող բառ՝ հղում անելով ազգություններից մեկին:

Նա բացատրեց, որ այն ժամանակ 13 կամ 14 տարեկան էր, և չէր հասկանում երգի իմաստը: Ավելին, նա ընդգծել է, որ իր ընտանիքում ոչ ոք չի օգտագործել այդ բառը: «Անկախ իմ անտեղյակությունից և տարիքից, դա կարող է ցավ պատճառել: Եվ դրա համար ես ներողություն եմ խնդրում»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ մանկուց ծիծաղելի ձայնով շփվում է հարազատների և ընտանի կենդանիների հետ: «Ես կօգտագործեմ իմ հնարավորությունները, որպեսզի պայքարեմ բարության, հանդուրժողականության և հավասարության համար»,- եզրափակել է նա:

Ավելի վաղ TikTok-ում հրապարակվել և տարածվել էր տեսահոլովակ, որտեղ Էյլիշը ծաղրում է Ասիական շեշտադրությունը: