Jonas Brothers-ը նոր երգ է թղարկել՝ նվիրված Օլիմպիական խաղերին

Jonas Brothers ամերիկյան փոփ-ռոք խմբի անդամները համացանցում ներկայացրել են «Remember this» թրեքը, որը վերամշակվել է Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ամերիկյան հեռարձակման համար. այս մասին հայտնում է Music News-ը:

Հրապարակման համաձայն, Գրեմմիի հավակնորդները երգը պաշտոնապես կներկայացնեն հուլիսի 21-ին` խաղերի բացման արարողությունից երկու օր առաջ: «Remember this» երգից մի հատված առաջին անգամ հնչել է մայիսին Billboard Music Awards մրցանակաբաշխության ժամանակ: