«Շնորհավոր ծնունդդ իմ ասպետ. ես և քո բալիկները քեզ շատ ենք սիրում». Արսեն Գրիգորյանի կնոջ հուզիչ շնորհավորանքը նրա 43-ամյակին

Երգիչ Արսեն Գրիգորյանն այսօր նշում է 43-ամյակը: Այդ առթիվ երգչի կինը՝ Ջուլիան, հուզիչ գրառում է արել Ֆեսյբուքի իր էջում:

«Շնորհավոր ծնունդդ իմ ասպետ, իմ Արսեն, բարի, նվիրված, անշահախնդիր մարդ: Աստծո կամքով մաղթում եմ առողջություն, հաջողություններ, որ շրջապատված լինես միայն լավ ու հոգատար մարդկանցով, ես և քո բալիկները քեզ շատ ենք սիրում, կյանքս»,- գրել է նա:

Ի պատասխան շնորհավորանքին՝ Արսենը գրել է. «Ջուլս, ես էլ ձեզ եմ շատ սիրում, ապրեք շատ, իմ լավ ընտանիք»:

Նշենք, որ Արսենի և Ջուլյայի ընտանիքը 12 տարեկան է: Նրանք ունեն երկու երեխա՝ 11-ամյա Ինեսն ու 9-ամյա Վահեն: