Քեթի Փերին, Օրլանդո Բլումը և Կարա Դելևինը «Կարնիվալ Ռոու» սերիալի պրեմիերային՝ Լոս Անջելեսում

Երեկ՝ օգոստոսի 21-ին, Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Կարնիվալ Ռոու» (Carnival Row) սերիալի պրեմիերան, որում գլխավոր հերոսներին մարմնավորել են Օրլանդո Բլումը և Կարա Դելևինը ։ Ե´վ դերասանը, և´ մոդելը երեկ հայտնվել են Չինական TCL թատրոնի կարմիր գորգին, որտեղ էլ տեղի է ունեցել ցուցադրությունը։

42-ամյա դերասանին աջակցելու էր եկել իր 34-ամյա հարսնացուն՝ Քեթի Փերին։ Սիրահարները ոչ միայն չէին թաքցրել իրենց հարաբերությունները, այլ նաև համբուրվել են բոլորի աչքի առջև։

Իսկ ահա 27-ամյա Կարա Դելևինը, ի տարբերություն իր գործընկերոջ, գերադասել է պրեմիերային գալ առանց երկրորդ կեսի։ Կարան միջոցառմանը եղել է Iris Van Herpen-ի օրիգինալ զգեստով։

Սերիալի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 30-ին։