Թողարկվել է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի նոր թրեյլերը

Թողարկվել Է «The Suicide Squad» սիքվելի նոր թրեյլերը․ ֆիլմի ռեժիսորը Ջեյմս Գանն է:

Ինքնասպանների ջոկատը գերհսկաների թիմ է, որը հավաքվել է հետախուզության գործակալ Ամանդա Ուոլերի կողմից. թիմը գործում է ի շահ կառավարության: Մահվան սպառնալիքի տակ թիմի անդամները ստիպված են կատարել գաղտնի գործողություններ, որոնց մասին չպետք է իմանա ոչ-ոք։ Եթե ինչ-որ բան սխալ է գնում, ջոկատի ցանկացած անդամ հեշտությամբ կարող է զոհաբերվել և տեղը զիջել մեկ այլ հանցագործի: