Ուկրաինան ազգային անվտանգության համար սպառնալիք է ճանաչել Ֆիլիպ Կիրկորովին

Ուկրաինայում ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք են ճանաչել ՌԴ երգիչ Ֆիլիպ Կիրկորովին: Այդ մասին ասվում է Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության հարցերի նախարարության կայքում:

Երգչին երկրի ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող անձանց ցանկում ներառելու պատճառների մասին չի հաղորդվում:

Երկրի մշակույթի նախարարությունը պարբերաբար թարմացնում է ցանկը, որը նախարարությանն է տրամադրում Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, որն էլ որոշում է երկրի անվտանգության համար վտանգավոր անձանց:

Այս որոշումը կայացվել է հունիսի 22-ին: