Էլիզաբեթ Օլսենը պատմել է «Գահերի խաղ»-ի սարսափելի քասթինգի մասին

WandaVision-ի աստղ Էլիզաբեթ Օլսենը հիշել է «Գահերի խաղը» ֆիլմի «սարսափելի» քասթինգի մասին: Այդ մասին նա խոսել է The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում:

Դերասանուհին դիմել էր Դեյներիսի դերի համար: Լսումների ընթացքում նա կարդացել է կերպարի ամենակարևոր տեքստերից մեկը: «Դա սարսափելի էր: Ինձ չզանգահարեցին»,- ասել է Օլսենը:

Ի վերջո, խորհրդանշական կերպարը բաժին հասավ բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկին, ով չորս անգամ առաջադրվեց «Էմմի» մրցանակի՝ Կհալիսի դերի համար: