Սալմա Հայեքը մեկնաբանել է պլաստիկ վիրահատությունների մասին ասեկոսեները

Ծագումով մեքսիկացի հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը հայտնի դերասան Ուիլ Սմիթի կնոջ՝ դերասանուհի Ջադա Փինքեթ Սմիթի Red Table Talk հաղորդման ժամանակ հերքել է պլաստիկ վիրահատություններ անելու վերաբերյալ լուրերը և խոսել ամուսնու հետ հարաբերությունների մասին։

Մեկնաբանելով պլաստիկ վիրահատությունների մասին ասեկոսեները` դերասանուհին նշել է․ «Շատ մարդիկ են ասում, որ կրծքերս մեծացրել եմ։ Ես նրանց չեմ մեղադրում, քանի որ դրանք առաջ, իսկապես, ավելի փոքր էին, քան հիմա, բայց որքան մեծանում եմ՝ կրծքերիս չափն այնքան մեծանում է»։

Խոսելով ֆրանսիացի գործարար, միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ ամուսնության մասին, Հայեքը նշել է՝ երբեք չեն վիրավորում իրար, վիճելիս էլ՝ փորձում են արագ հարթել այն։

«Վեճը խորացնելու փոխարեն մեր ամբողջ էներգիան ուղղում ենք դրա լուծմանը»,- խոստովանել է դերասանուհին։

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2009 թվականին և ունի համատեղ երեխա: