«Իմ կյանքում կա տղամարդ». Քրիստինա Ասմուսը Գարիկ Խարլամովի հետ ամուսնալուծությունից հետո առաջին անգամ խոսել է անձնականի մասին

Նախորդ տարի 32-ամյա Քրիստինա Ասմուսը և 39-ամյա Գարիկ Խարլամովը հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին: Չնայած շատ երկրպագուների հույսերին, այդ լուրը կատակ չէր:

Ինստագրամյան իր էջում Ասմուսը հրապարակում է արել՝ անդրադառնալով իր անձնական կյանքին։

«Ինձ մշտապես սիրավեպեր էին վերագրում, անգամ այն ժամանակ, երբ ամուսնացած էի:
Այո, իմ կյանքում կա տղամարդ, և վաղուց, բայց լրատվամիջոցները դեռ չեն գուշակել, թե ով է նա»,- անկեղծացել է նա:

Նշենք, որ 2021-ին, հայտնելով ամուսնալուծության մասին, Քրիստինա Ասմուսն ու Գարիկ Խարլամովն իրենց ինստագրամյան էջերում գրել էին. «Ցավոք, մենք նույնպես թրենդի մեջ ենք։ Մենք բաժանվում ենք։ Բայց ես ցանկանում եմ միանգամից ներկայացնել իրավիճակը։ Մեր բաժանության մեջ մեղավոր չէ ոչինչ ու ոչ մեկ, ո՛չ կարանտինը, ո՛չ «Տեքստ» ֆիլմը։ Մեղավոր ենք միայն մենք՝ ինքներս»: