Քիմ Քարդաշյանին հետապնդող տղամարդուն 3 տարով արգելվել է մոտենալ աստղին

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին «ամիսներ շարունակ հետապնդող» տղամարդու նկատմամբ 3 տարվա արգելող դատական հրաման է արձակվել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա հեռուստաաստղը միացել է առցանց դատական լսմանը՝ հաստատելու, որ Չարլզ Փիթեր Զելենոֆ անունով տղամարդն ամիսներ շարունակ «հետապնդել է» իրեն և վտանգ ներկայացնել նրա և նրա ընտանիքի անդամների համար։ Տղամարդը նույնիսկ փորձ է արել մտնել հեռուստաաստզի Հիդըն Հիլզում գտնվող առանձնատուն։

Հայտնի է, որ SKIMS, KKW Fragrance և KKW Beauty ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր Քիմ Քարդաշյանն ու իր փաստաբանական թիմը ցանկանում են արգելող դատական հրամանի ժամկետը դարձնել 5 տարի, որի ընթացքում տղամարդուն արգելված կլինի մոտենալ հեռուստաասղին։