Աստղագուշակ հունիսի 26-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ, բայց այն զգուշություն կպահանջի: Մի շտապեք որոշումներ ընդունել և կյանքի կոչել ամենն, ինչ ծնվի ձեր մտքում: Շրջահայացություն դրսևորելով՝ դուք կկարողանաք խուսափել շատ ու շատ դժվարություններից, անհարմար իրավիճակներից:

Հնարավոր են անսովոր պատահարներ, անսպասելի և զարմանալի իրադարձություններ: Իրավիճակի մեջ կողմնորոշվելուն կօգնեն այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք: Նոր ընկերներ գտնելու շանս կլինի: Նոր ծանոթները արագ ձեր հանդեպ համակրանքով կլցվեն, հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դատարկ բաների պատճառով մի հուզվեք և աշխատեք հետևել ավելի վաղ կազմած ծրագրին: Դուք դժվար գործից գլուխ հանելու և հաջողության հասնելու հնարավորություն կունենաք: Բարդ առաջադրանքների լուծմանը ձեր մոտեցումը շրջապատողներին շատ դուր կգա: Չի բացառվում՝ շուտով համագործակցության հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ շփումները կոգեշնչեն: Դուք իրար կես խոսքից կհասկանաք, հաճույքով ապագայի ծրագրեր կկառուցեք, կկիսվեք ձեր մտավախություններով ու հույսերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք օրվա առաջին կեսին ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները: Հրաշալի գաղափարներ կունենաք, չեն բացառվում մտքի փայլատակումները: Պարզ կդառնա, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել:

Ավելի ուշ հնարավորություն կունենաք խորհրդակցել մարդկանց հետ, որոնց փորձին կարելի է վստահել: Երեկոն հրաշալի է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Ջանքեր գործադրելու կարիք չի լինի. պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, և դուք անպայման բոլորին դուր կգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կսկսվի: Միայն մի քանի ժամվա ընթացքում շատ գործերում նշանակալի հաջողությունների կհասնեք, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Շատ Խեցգետինների կօգնեն հին ծանոթները, որոնց աջակցության շնորհիվ դրված նպատակներին հասնելն ավելի արագ կստացվի: Հավանական են չծրագրված հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի անցնի, բայց այն ավելի հարմար կլինի հանգստի, քան ակտիվ գործունեության համար: Մի փոքր դադար վերցրեք և անմիջապես ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք սովորականից ավելի խոցելի ու տպավորվող կլինեք, շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով: Աշխատեք վերահսկել հույզերը: Երբ վերականգնեք ինքնատիրապետումը, իրավիճակն էլ կսկսի դեպի լավը փոխվել: Վերջին շրջանում անհանգստացնող շատ հարցերին պատասխաններ կգտնվեն:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր առաջարկներով: Ծրագրեր կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Դուք ոգևորությամբ լի կլինեք և կկարողանաք դրանով վարակել շրջապատողներին: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կարող է անհանգիստ ու լարված լինել: Հավանական են սխալներ հաշվարկների մեջ, անհաջողություններ գործերում: Ավելի ուշ դուք ամեն ինչ ուղղելու հնարավորություն կգտնեք, իսկ հիմա լավ է հանգստություն պահպանեք ու ոչինչ տաք գլխով չասեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն հրաշալի խորհուրդներ տալ: Վատ մի զգացեք հարցերով դիմել մարդկանց, որոնց փորձին վստահում եք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող և արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի շատ ու շատ խնդիրներ լուծելու համար, նաև այնպիսի, որոնցից գլուխ հանել առաջ չի ստացվել: Շատ Կույսերի պետք կգա այն, ինչ ավելի վաղ են սովորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Շատ Կշեռքներ դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեն շրջապատողների հետ, և նշանի ներկայացուցիչները կվիճեն նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ էին: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի:

Կեսօրից հետո հրաշալի ժամանակ կգա՝ վերադառնալու այն գործերին, որոնք նախկինում չի հաջողվել ավարտին հասցնել: Այս անգամ ամեն ինչ կստացվի, և դուք անհրաժեշտ արդյունքի կհասնեք: Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով, հնարավորություն կտա հասնել վաղուց դրված նպատակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին դուք առավել բռնկուն, նյարդային ու անհամբեր կլինեք, քան սովորաբար: Դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա, շատ կմտածեք նրա մասին, ինչի համար մեկ ուրիշ ժամանակ չէիք անհանգստանա: Փոխարենը հրաշալի գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործմամբ անպայման ավելի ուշ կզբաղվեք: Այդ հատվածում հավանական են հետաքրքիր հանդիպումներ ու պիտանի ծանոթություններ:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կանցնի՝ հանգիստ և արդյունավետ: Այն հարմար կլինի ձեր կյանքում կարևոր դեր խաղացող մարդկանց հետ շփվելու համար: Դուք բոլորին կկարողանաք մոտեցում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած կլինի օրվա առաջին կեսը: Հազար ու մի գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան և յուրաքանչյուրից կկարողանաք անթերի գլուխ հանել: Հաճախ կօգնի վաղուց ձեռք բերված փորձը: Դրա շնորհիվ ձեզ շատ ժամանակ պետք չի լինի ճիշտ որոշում ընդունելու համար: Քանի դեռ շրջապատողները դոփում են տեղում՝ մտածելով՝ ինչ նախաձեռնել, դուք կգործեք, և ամեն ինչ կստացվի:

Օրվա երկրորդ կեսը բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու հնարավորություն կտա: Դուք շատ օգտակար բաներ կարող եք անել ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար, հաճախ ուրիշի հետաքրքրություններն ավելի վեր կդասեք, քան սեփականը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած օր է, որն անսպասելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ կխոստանա: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլև կհասկանաք, թե որոնք են նրանց իրական մտադրություններն ու ծրագրերը: Հեշտությամբ կընկերանաք այն մարդկանց հետ, որոնք ձեզ դուր են գալիս. չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը:

Առօրյա գործերը ձանձրալի ու շատ հասարակ կթվան, այդ իսկ պատճառով ոգևորությամբ նոր բան կստանձնեք և արագ հաջողության կհասնեք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ էր թվում: Երեկոն բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Այն բազում նոր գաղափարներ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց ոչ մի դժվարություն ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից, կիսատ թողնել սկսածը: Համառությունն իր պտուղները կտա, դուք բարդ գործերում հրաշալի արդյունքների կհասնեք: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ. վատ մի զգացեք օգնություն խնդրել, եթե դրա կարիքն ունենաք:

Օրվա երկրորդ կեսը լավ լուրեր կբերի: Դրանք կարող են վերաբերել ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Այդ հատվածը հարմար կլինի կարևոր որոշումներ ընդունելու համար: Դուք ոչ մի տեղ չեք շտապի և ուրիշի ազդեցության տակ չեք ընկնի, ամեն ինչ կկշռադատեք: Շատ Ջրհոսների կօգնի փորձը՝ իրենց սեփական, կամ ուրիշի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ ու պրովոկացիաներին չտրվել: Դուք նշանակալի հաջողությունների կհասնեք, եթե ամեն քայլը լավ մտածեք, ամեն ինչում շրջահայացություն դրսևորեք: Գործերին ձեր մոտեցումը դուր կգա շրջապատողներին: Չի բացառվում՝ նոր համախոհներ ու օգնականներ գտնեք:

Նրանց հետ շփումները ոչ միայն օգտակար, այլև հաճելի կլինեն: Որոշ Ձկներ իսկական ընկերներ ձեռք կբերեն: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ապագայի ծրագրեր կառուցելու և դրանք համախոհների հետ քննարկելու համար: Մի քանի շատ ինքնատիպ և նույնքան էլ հաջող գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: