Երգչուհի МакSим-ը շարունակում է արհեստական կոմայի մեջ գտնվել. նրա թոքերի 75 տոկոսն ախտահարված է

Ռուս հայտնի երգչուհի Մարինա Մաքսիմովայի (МакSим) առողջական վիճակն անհանգստացնում է հարազատներին ու երկրպագուներին, հայտնում է woman.ru կայքը և հավելում, որ նրա առողջության վերաբերյալ կանխատեսումները լավատեսություն չեն ներշնչում։

Երգչուհին ընդգրկվել է «KT-4» պայմանական խմբում, որտեղ ներառված են կորոնավիրուսով վարակված և թոքերի բարձր ախտահարում ունեցող անձինք։

Բժիշկների փոխանցմամբ՝ երգչուհու թոքերի 75 տոկոսն ախտահարված է։ Այս պահին երգչուհին շարունակում է արհեստական կոմայի մեջ գտնվել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, МакSим-ն արհեստական կոմայի մեջ է գտնվում: Երգչուհու ներկայացուցչի հաղորդմամբ՝ նրան արհեստական քնի մեջ են գցել` թոքաբորբի ֆոնին, սակայն կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել:

«Կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են եղել առայժմ, նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Սակայն բժիշկը, իհարկե, կորոնավիրուսի կասկած ունի»,- հավելել էր նա: