Աստղագուշակ հունիսի 28-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը անսպասելի իրադարձություններ կբերի: Չի բացառվում՝ դրանք ազդեն ձեր աշխարհայացքի վրա, ստիպեն փոխել ծրագրերը կամ վերափոխել սեփական վարքը: Աշխատեք ուշադիր հետևել, թե ինչ է տեղի ունենում շուրջն ու սովորել ուրիշների սխալների վրա. դա թույլ կտա խուսափել շատ ու շատ դժվարություններից:

Ավելի ուշ հին գործերին վերադառնալու անհրաժեշտություն կառաջանա: Անհրաժեշտ է դրանք հնարավորինս շուտ ավարտել, այնպես որ՝ ստիպված եք լինելու շտապել ու շտապեցնել ձեր օգնականներին: Դա բավական նյարդայնացնող կլինի, բայց դուք ինքներդ կպահպանեք լավ տրամադրությունն ու մյուսներին էլ թույլ չեք տա տխրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բավական հոգնեցնող օր է: Գործեր սովորականից շատ կլինեն, և դրանք միշտ չէ, որ ձեզ կոգևորեն: Շատ Ցուլեր կնախընտրեին ամեն ինչ հետաձգել, բայց ավելի վաղ տված խոստումները թույլ չեն տա այդպես վարվել: Դուք կաշխատեք հուսախաբ չանել ձեզ վստահողներին: Շրջապատողները կգնահատեն նման մոտեցումն ու հարգանքով կվերաբերվեն դրան:

Կուրախացնեն անսպասելի հանդիպումները: Դուք կարող եք անսպասելի հանդիպել մեկին, որին վերջերս կարոտում էիք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հոգնեցնող, բայց շատ արդյունավետ օր է: Բազում գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան, և դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, չնայած՝ ստիպված եք լինելու հազար ու մի բանի մասին միաժամանակ մտածել: Նույնիսկ եթե ինչ-որ մեկն իր վրա վերցնի ձեր հոգսերի մի մասը, աշխատեք վերահսկել իրավիճակը, հակառակ դեպքում ամեն ինչ այնքան էլ հաջող չի դասավորվի:

Հավանական են չծրագրված ուղևորություններ: Դրանք անսովոր կլինեն, դրական հույզեր կպարգևեն: Տանից հեռու հավանական են հաճելի ծանոթություններ ու հաջող գնումներ: Երեկոյան լավ է շատ չհոգնեք: Արժե փոքրիկ դադար վերցնել ուժերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հետաքրքիր իրադարձություններ կբերի: Հաճախ շրջապատողների համար դրանք լրիվ անսպասելի կլինեն, իսկ ահա ձեզ համար անակնկալ չեն լինի. ինտուիցիան վաղուց էր հուշում, որ ամեն ինչ հենց այդպես էլ դասավորվելու է: Առավոտը հարմար է հին գործերին վերադառնալու, դրանք հաջողությամբ ավարտելու, մանր-մունր սխալներն ուղղելու համար:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի քիչ ֆորմալ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք շատ բան պիտի անեք: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Չեն բացառվում կարևոր բացահայտումները, ինչպես նաև հաջող զուգադիպությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Դուք վճռական կլինեք ու պատրաստ կլինեք արագ գործել: Հաճախ հենց դա կօգնի հաղթել մրցակիցներին:

Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Օրը հարմար չէ գումարը ռիսկի ենթարկելու, կասկածելի գործարքներ կնքելու համար: Գնումների հարցում էլ լավ է չշտապեք: Փոխարենը սիրահարված Առյուծների հանդեպ աստղերը հիմա բարյացակամ կլինեն: Նշանի նման ներկայացուցիչներին բազում հաճելի պահեր են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հնարավորություն կտա շատ նոր, հետաքրքիր ու օգտակար բաներ իմանալ: Բաց մի թողեք նման հնարավորությունը. այսօր ստացված ողջ տեղեկատվությունը ձեզ շուտով պետք կգա: Հավանական են անսովոր ծանոթություններ: Դուք լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում՝ պատահական զրույցներին շատ գրավիչ գործնական առաջարկները հետևեն:

Օրվա երկրորդ կեսը նշանակալի դրամական մուտքեր կբերի ու հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք թեթևամտություն չեք դրսևորի, և դա կօգնի խուսափել հակասական արարքներից ու զուր ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դրանք ձեզ չեն վախեցնի: Դուք լուրջ տրամադրված կլինեք ու պատրաստ կլինեք ջանքեր գործադրել անհրաժեշտ արդյունքն ստանալու համար: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ բազմիցս են աջակցել, կրկին օգնություն կառաջարկեն, որից հրաժարվելու պատճառ չի լինի: Հավանական են օգտակար ծանոթություններ, գործնական առաջարկներ, որոնք դուք հաճույքով կընդունեք:

Օրվա երկրորդ կեսը մի քիչ հանգստանալու, շունչ քաշելու հնարավորություն կտա: Որոշ Կշեռքների այդ հատվածում հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվում, որոնք սիրային շարունակություն կստանան: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող կլինի, բայց հանգիստ չի անցնի: Հնարավոր են անսպասելի լուրեր, որոնք ձեզ կստիպեն փոխել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել ուրիշ, ավելի շտապ գործերի համար: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ փոխհասկացողության հասնելը, հաճախ դուք կվիճեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ էիք:

Բայց բոլոր խնդիրները լուծելի կլինեն, դուք չեք կասկածի դրանում և ճիշտ կվարվեք: Օրն ամենայն հավանականությամբ դրական նոտայի վրա կավարտվի: Երեկոն հարմար է երևակայությունը զարկ տալ թույլ տվող ցանկացած զբաղմունքի համար: Ստեղծագործելը կուրախացնի և դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հետաքրքիր մտքերի ու համարձակ ծրագրերի օր է: Չի բացառվում՝ ուզենաք արմատապես փոխել պլանները, կիսատ թողնել ավելի վաղ սկսած գործերը լրիվ նոր նպատակների հասնելու համար: Հեշտ չի լինելու, բայց չեք էլ ձանձրանա, այնպես որ՝ չեք բողոքի: Հավանական են անսպասելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

Օրը շատ հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից, հավանական են դրամական մուտքեր: Որոշ Աղեղնավորների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Հավանական են հաջող գնումներ: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Սա այն օրերից մեկն է, երբ բնատուր զգուշությունն ու շրջահայացությունը ձեր լավագույն օգնականները կդառնան: Պետք կգա ոչ միանշանակ իրավիճակներում ինքնատիրապետումը պահպանելու ունակությունը: Քանի դեռ մյուսները հուզվում և անհանգստանում են, դուք կշռադատված որոշումներ կընդունեք, և դրանք լրիվ ճիշտ կլինեն: Զարմանալի չէ, որ շրջապատողները անընդհատ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով:

Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն նախկինում անհարթ, լարված հարաբերությունները: Դա ձեր արժանիքը կլինի, դուք մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր շատ բարդ բնավորություն ունեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտյան հազիվ թե կարողանաք խուսափել տհաճ պահերից: Որոշ Ջրհոսներ ստիպված են լինելու քննարկել իրենց համար անհետաքրքիր հարցերը, մյուսներն էլ ստիպված կլինեն շատ ժամանակ անցկացնել ոչ այնքան հաճելի խմբում: Բայց այդ ամենը չի խանգարի նշանի ներկայացուցիչներին պահպանել լավ տրամադրությունն ու լավատեսությունը:

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կտրուկ դեպի լավը կփոխվի: Հնարավորություն կունենաք զբաղվել նոր, հետաքրքիր ու օգտակար բանով: Բաց մի թողեք այն: Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի: Օգտվեք աստղերի աջակցությունից համարձակ ծրագրերն իրագործելու, վաղուց առաջ եկած գաղափարները կյանքի կոչելու համար: Դուք հեշտությամբ օգնականներ կգտնեք, եթե ուզենաք, բայց ինքներդ էլ հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք: Նկատի ունեցեք, որ հաճախ արդյունավետ կլինի փորձված մեթոդներով գործելը, քան հեծանիվ հորինելը:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են լարված պահեր, օրինակ՝ ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Բայց ամեն ինչ արագ կհարթվի: Դուք անկեղծորեն կհետաքրքրվեք շրջապատողների կարծիքով, կաշխատեք հաշվի առնել բոլորի հետաքրքրությունները: Մարդիկ դա կգնահատեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: