Երգչուհի Մաքսիմի վիճակը ծանր է. նրա առողջության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել

Երգչուհի Մաքսիմի (Մարինա Աբրոսիմովա) առողջական վիճակը վատացել է և գնահատվում է ծանր: Տեղեկությունը հայտնում է «Սթարհիթը»։

Ինչպես նշում է պարբերականը, Մաքսիմին դասել են «ԿՏ-4» պայմանական խմբի մեջ, որին դասում են կորոնավիրուսով բոլոր այն հիվանդներին, որոնք թոքերի ախտահարման մեծ մակերես ունեն: Երգչուհու թոքերի 75 տոկոսից ավելին ախտահարված է:

«Մարինայի վիճակն այժմ կայուն ծանր է։ Թոքերի բորբոքվածություն ունի, որը վերջին օրերին ավելացել է, և նա դեռ գտնվում է արհեստական կոմայի մեջ։ Սատուրացիան այս պահին էլ ցածր է։ Մարինայի մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանվել, իրավիճակին հետևում են շատ լավ բժիշկներ»,- «Սթարհիթին» ասել է Մաքսիմի մենեջերը` Յանա Բոգուշևսկայան։

Երգչուհուն հոսպիտալացնելու մասին հայտնի էր դարձել հունիսի 16-ին։ Սոցցանցերի իր էջերում նա պատմել է, որ դեռ հունիսի 11-ին իրեն վատ է զգացել, սակայն COVID-19-ի թեստը բացասական է եղել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բժիշկները ստիպված են եղել նրան գցել արհեստական կոմայի մեջ։

Տեղեկացվում է, որ երբ բժիշկները երգչուհուն արհեստական կոմայի մեջ են գցել, նա վատ ինքնազգացողություն կամ վատ տրամադրություն չի ունեցել։ Նրա PR-մենեջերի խոսքով՝ Մաքսիմը դրական է տրամադրված։