Ալեքսիս Օհանյանը և Սերենա Ուիլյամսն իրենց դստեր հետ Վերսալի պալատ այցելությունից լուսանկարներ են հրապարակել

Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի դուստրը՝ Օլիմպիա Օհանյանը, ծնողների հետ Ֆրանսիայի Վերսալի պալատ  այցելության ժամանակ կրել է «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտֆիլմի արքայադուստր Բելլի զգեստ։ Փոքրիկ Օլիմպիայի հայտնի ծնողները նրա լուսանկարները հրապարակել են իր Ինստագրամի էջում։

Լուսանկարներից մեկում Օլիմպիա Օհանյանը կանգնած է պալատի հայելապատ դահլիճի մեջտեղում, իսկ մյուս լուսանկարում՝ ժպտադեմ Օհանյանը Վերսալի պալատի մուտքի մոտ է։

«Այցելություն պալատ»,- լուսանկարներին կից գրել են նրա ծնողները։

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին։

Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանը CBS հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ կինը կարողանում է հավասարակշռել անձնական և մասնագիտական կյանքը և շատ ժամանակ է անցկացնում դստեր հետ։