Քարդի Բին սպասում է իր երկրորդ երեխային

Ռեփեր Քարդի Բին հայտարարել է, որ սպասում է երկրորդ երեխային։ Քարդին լուսանկար է հրապարակել, որում երևում է մերկ որովայնը։ «#2 @offsetyrn»,- հրապարակումը մեկնաբանել է երգչուհին։

Քարդիի երկրպագուները հնարավորություն են ունեցել նրան տեսնել նաեւ «BET Awards» մրցանակաբաշխության ընթացքում, որում կրել է որովյանի հատվածում բաց կոմբինեզոն։

28-ամյա Քարդին և 29-ամյա Օֆսեթը գաղտնի ամուսնացել են 2017թ․-ի սեպտեմբերի 20-ին։ Զույգը 2-ամյա դուստր ունի՝ Քալչեր Կիարին։

Թեև նրանք ամուսնացած են արդեն չորս տարի, զույգը ունեցել է թռիչքներ ու անկումներ։ Ռեփերը Օֆսեթին հրապարակային մեղադրել է դավաճանության մեջ, երբ նրանք ամուսնացած են եղել։ Երգչուհին ամուսնալուծության համար դիմել է 2020թ․-ի սեպտեմբերին։ Թեև Քարդին մտադիր էր խզել հարաբերությունները Օֆսեթի հետ, ի վերջո փոխել է իր կարծիքն ու 2020թ․-ի նոյեմբերին ետ վերցրել ամուսնությունը լուծելու մասին հայցը։

«Դուք գիտե՞ք, թե ինչպես եմ ես ձեզ հետ վիճակում սոցիալական ցանցերում։ Հենց այդպես է մեր դեպքում իմ տղամարդու հետ։ Այդ պատճառով երբ մարդիկ ասում են, որ ես դա անում եմ ուշադրության համար, ապա ոչ, ես խենթ եմ։ Ես պարզապես կարոտում եմ նրան»,- ինստագրամյան Live-ի ընթացքում իրենց հաշտության մասին ասել էր նա։