Բեն Աֆլեքը պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել Ջենիֆեր Լոպեսին, քանի որ չի ցանկանում 2-րդ անգամ կորցնել նրան

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և հայտնի դերասան, ռեժիսոր Բեն Աֆլեքը պատրաստվում են մինչև տարեվերջ ամուսնանալ, հայտնում է բրիտանական The Sun պարբերականը և հավելում, որ 2004 թվականին զույգը հարաբերությունները խզել էր ծրագրված հարսանիքից օրեր առաջ միայն, ինչից հետո երկուսն էլ այլ անձանց հետ էին ամուսնացել։

Պարբերականի աղբյուրն ասել է, որ 49-ամյա Բենը «Ջենին 2-րդ անգամ թույլ չի տա փախչել», քանի որ այլևս «չի ցանկանում կորցնել նրան», և հավելել է, որ հարաբերությունների նոր փուլը սկսվել է այնտեղ, որտեղ այն կանգ էր առել։

«Նրանք ստեղծված են միասին լինելու համար և մինչև տարեվերջ կօրինականացնեն իրենց հարաբերությունները»,- ասել է աղբյուրը։

Զույգին մոտ մեկ այլ աղբյուր նշել է, որ Բեն Աֆլեքը հաջորդ ամիս պատրաստվում է առաջարկություն անել երգչուհուն՝ նրա 52-րդ տարեդարձի առթիվ։