Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը Ֆրանսիայի նախագահին հանդիպելուց հետո վայելում են հանգիստը հունական կղզում (լուսանկարներ)

Կանադացի հայտնի փոփ երգիչ Ջասթին Բիբերը և նրա կինը` մոդել Հեյլի Բոլդուինը, իրենց ինստագրամյան էջերում լուսանկարներ են հրապարակել հունական Միլոս կղզում հանգստից, հայտնում է Greek City Times թերթը և հավելում, որ սա երգչի առաջին ճանապարհորդությունը չէ Հունաստան։

Մի քանի տարի առաջ Ջասթին Բիբերը եղել է հունական Սանտորինի կղզում՝ իր ալբոմի ձայնագրության և Company երգի տեսահոլովակի նկարահանման նպատակով։

Նոր հրապարակված լուսանկարներում զույգը, որն ամուսնացել է 2019 թվականի սեպտեմբերին, վայելում է հանգիստը Միլոս կղզում։

Լուսանկարներում 27-ամյա երգիչը կրում է կարմիր շորտ և կարմիր նախշերով սպիտակ վերնաշապիկ, իսկ կինը՝ վարդագույն զգեստ՝ իր տեսքն ամբողջացնելով վարդագույն պայուսակով և սպիտակ սպորտային կոշիկներով։