Քիմ Քարդաշյանը համարձակ հագուկապով շրջել է Հռոմի տեսարժան վայրերով (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ուշագրավ լուսանկարներ է հրապարակել Հռոմից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա հեռուստաաստղը շրջել է Կոլիզեումում, որտեղից հրապարակված լուսանկարներում կրում է սպիտակ երկարաթև բոդի, կապույտ շորտ և կապույտ բարձրակրունկ սանդալներ՝ իր տեսքն ամբողջացնելով Bea Bongiasca ապրանքանիշի վզնոցով և կապույտ արևային ակնոցով։ Նա շրջել է նաև քաղաքում և ճաշել Dal Bolognese ռեստորանում։

Քիմի հրապարակած լուսանկարներից մեկում իր երկարամյա դիմահարդար Մարիո Դեդիվանովիչն է և վարսահարդար Քրիս Ափլեթոն, որոնք ուղեկցում են աստղին իր ճանապարհորդության ընթացքում։

Պարբերականը նշել է, որ ավելի ուշ հեռուստաաստղին նկատել են հյուրանոցից դուրս գալիս՝ Roscioli Salumeria ռեստորանում լանչի գնալիս։ Լանչի համար SKIMS, KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշերի հիմնադիրն ու սեփականատերը ընտրել է սև ժակետ, սև կաշվե կիսաշրջազգեստ և կարմիր բարձրակրունկ սանդալներ։

Ճանապարհորդության մասին հայտնի է դարձել պնդումների ֆոնին այն մասին, որ Քիմ Քարդաշյանը «անհանգստանում է» կրկին որևէ մեկի հետ հանդիպելու հարցում և «չի կարծում, թե Քանյե Ուեսթը կկարողանա որևէ մեկի հետ նոր հարաբերություններ սկսել իրենից ավելի շուտ»։ Պարբերականը նշել է, որ նա կենտրոնացած չէ կրկին որևէ մեկի հետ հանդիպելու հարցի վրա, սակայն իրականում մտահոգվում է, որ իր և Քանյեի շատ հանրայնացած կյանքի հետևանքով նրա հետ չեն ցանկանա ժամադրվել։