Քիմը վախենում է, որ չի կարողանա նոր ներդաշնակ հարաբերություններ ստեղծել այլ տղամարդու հետ

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վախենում է, որ Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծությունից հետո չի կարողանա նոր ու ներդաշնակ հարաբերություններ ունենալ այլ տղամարդու հետ։

Նշենք, որ այս տարվա փետրվարին Քարդաշյանն ու Ուեսթը ամուսնալուծվել են 6 տարվա ամուսնությունից հետո։

Մի քանի շաբաթ առաջ ռեփերին նկատել էին հայտնի մոդել Իրինա Շեյքի հետ։

Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին, ապա չնայած տարբեր լուրերին` նա դեռ միայնակ է:

Թխահեր գեղեցկուհին երբեք հանրությունից չի թաքցրել իր ամուսնական կյանքի մանրամասները, սակայն, ըստ լուրերի, հիմա հասկանում է, որ անձնական կյանքը հանրայնացնելը կարող է իր բացասական հետևանքներն էլ թողել։

Ինչպես պատմել է աստղի ընկերներից մեկը, Քիմը մտահոգվում է, որ տղամարդիկ կվախենան կայուն հարաբերություններ ստեղծել իր հետ իր անցյալի պատճառով, ուստի դժվար կլինի անձնական կյանքը վերստին դասավորել:

Բացի այդ, Քարդաշյանը կարծում է, որ իր համար դժվար կլինի այլ տղամարդու վստահել։ Նա Ուեսթի հետ մի քանի տարի ընկերական հարաբերություններ է ունեցել, որոնք աստիճանաբար վերաճել են սիրո։

Ինչպես հայտնում է Woman.ru–ն, Քիմի բոլոր ընկերուհիներն արդեն մեծ ցանկություն ունեն նրան արժանի փեսացուների հետ ծանոթացնելու համար, սակայն նրասիրտն առայժմ ազատ է։