Բրիտանացին BTS խմբի երգչին նմանվելու համար 18 պլաստիկ վիրահատություն է արել (լուսանկարներ)

Բրիտանացին հարավկորեական հանրահայտ BTS խմբի երգիչ Փարք Ջիմինին նմանվելու համար 18 պլաստիկ վիրահատություն է արել և այժմ իրեն կորեացի է համարում, հաղորդում է New York Post-ը։

Օլի Լոնդոնն օրերս հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել՝ հետևորդներին տեղեկացնելով իր վերջին վիրահատության մասին։

«Ողջույն բոլորին, ես վերջապես կորեացի եմ։ Ես ինձ նույնականացնում եմ որպես կորեացի․ դա իմ մշակույթն է, իմ հարազատ երկիրն է»,- հիվանդասենյակից ասել է երիտասարդը։

Նրա խոսքով՝ «այսքան տարի բանտարկված է եղել ուրիշի մարմնում» և հիմա վերջապես կարող է իրեն «լիարժեք երջանիկ զգալ»։

«Կյանքումս առաջին անգամ ես ինձ գեղեցիկ եմ զգում»,- ասել են երիտասարդը, որն իր 18 պլաստիկ վիրահատությունների համար վճարել է ավելի քան 150 հազար դոլար։