Քանյե Ուեսթի դատական հայցից հետո Walmart-ն առցանց խանութից հեռացրել է Yeezy կոշիկների կրկնօրինակները (լուսանկարներ)

Walmart ընկերությունն իր առցանց խանութի հարթակից հեռացրել է ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթի դիզայնով Yeezy Foam Runner կոշիկների կրկնօրինակներն այն բանից հետո, երբ աստղը դատի է տվել, գրում է Daily Mail պարբերականը։

Հայտնի է, որ դատական հայցի ներկայացումից հետո ընկերությունը առցանց խանութից հեռացրել է կոշիկների կրկնօրինակները, որոնք վաճառվում էին ոչ ավելի քան 30 դոլարով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Քանյե Ուեսթը դատի էր տվել Walmart ընկերությանը՝ իր դիզայնով ստեղծված Yeezy Foam Runner կոշիկների դիզայնն ընդօրինակելու համար։

Քանյեն նշել է, որ Walmart ընկերությունն ակնհայտորեն օգտագործում է իր և Yeezy ապրանքանիշի հեղինակությունը՝ վաճառքի հանելով Yeezy Foam Runner կոշիկների ընդօրինակված տարբերակը։ Պատասխանելով մեղադրանքներին՝ Walmart-ը տեղեկացրել է, որ տվյալ ապրանքն իրենց պլատֆորմի միջոցով վաճառվում է վերավաճառողի կողմից և ոչ թե ընկերության։ Դատական փաստաթղթերում նշված է, որ  Walmart ընկերության վարքը վնաս է հասցնում Քանյե Ուեսթին և Yeezy ապրանքանիշին, ինչը, ըստ փաստաբանական խմբի, կարող է հանգեցնել միլիոնավոր դոլարների կորստի։