Քիմ Քարդաշյանը հայտնվել է քննադատությունների կենտրոնում

Երկրպագուները ամոթանք են տվել ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին` անվայել հանդերձանքով Վատիկան մեկնելու համար. հաղորդում Է Yahoo!Style-ը:

Քիմը Հռոմի պապի նստավայր է ժամանել մոդել Քեյթ Մոսի և նրա դստեր ընկերակցությամբ: Քարդաշյանը եղել է բաց ուսերով, ինչպես նաև գոտկատեղի, մեջքի և ազդրերի կտրվածքներով նեղ թափանցիկ սպիտակ զգեստով:

Պարբերականը հիշեցրել է, որ այցելուներին արգելված է Վատիկանում հայտնվել անթև հագուստով կամ դեկոլտեով, ինչպես նաև ծնկներից վեր հանդերձանքով:

Նշվում է, որ Սիքստինյան կապելայի տարածքում Քարդաշյանը ծածկել է իր հանդերձանքը կաշվե վերարկուով:

«Որքան է ընկել քաղաքակրթության մակարդակը, որ Քիմ Քարդաշյանը այդպես ներկայացավ Վատիկան, և ոչ ոք չխանգարեց նրան ներս մտնել»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը:

Սոցցանցերի շատ օգտատերեր նշել են, որ Վատիկանում նման հագուստով լինելը «անհարգալից» է և «անտեղի»: