Մահացել է ՀՀ վաստակավոր գործիչ, բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանը, լուրը հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

«Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանը: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Մ. Ռաֆայելյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մայիս Ռաֆայելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին՝ ժամը 17:00-ից․ Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):

Մայիս Ռաֆայելյանը ծնվել է 1939թ.-ին: 1964թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, երկար տարիներ դասավանդել է Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։