Աստղագուշակ հուլիսի 2-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն սկսեք այն գործերից, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը դժվար կլինի, քանի որ մարդիկ ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, իսկ բացատրությունները շատ ժամանակ կխլեն: Բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը, դուք ոգեշնչված իմպրովիզներ կանեք, նպատակին տանող նոր ուղիներ կփնտրեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի շփումների համար: Հատկապես կուրախացնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: Կարող եք տեսակցել մարդկանց, որոնց հետ ժամանակին սովորել կամ աշխատել եք: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նոր ծրագրեր էլ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է: Այն հաճելի իրադարձություններ կբերի, նոր հնարավորություններ կբացի, բայց դուք հաճախ ուշադրություն կդարձնեք աննշան դժվարություններին, փոքրիկ հաղթանակներին, քան հաջողություններին, որոնց կկարողանաք հասնել: Մի կառչեք վատից. ինչքան լավատեսորեն տրամադրված լինեք, այնքան շատ բանի կկարողանաք հասնել:

Հարմար օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ երկար ժամանակ փորձում էիք ընդհանուր լեզու գտնել, բայց ոչ մի կերպ չէիք կարողանում: Դուք կհասկանաք, թե ինչ են սպասում այդ մարդիկ և արագ մոտեցում կգտնեք նրանց: Նախկինում բացառապես գործնական հարաբերություններն ավելի քիչ ֆորմալ կդառնան, իսկ ավելի ուշ նաև ընկերական բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չմտածված արարքների օր է: Շատ Երկվորյակներներ այսօր հակված կլինեն ասել ու անել այն, ինչն առաջինը մտքին կգա: Մեկ ուրիշի համար դա կարող էր տհաճություններով ավարտվել, բայց նշանի ներկայացուցիչները հաջողակ կլինեն: Ամեն անգամ չի հաջողվի ավարտին հասցնել սկսած գործերը, ժամանակին վերջացնել ծրագրածը: Հաճախ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պարզապես համբերատարության պակաս կզգացվի:

Հավանական են անսովոր ծանոթություններ, հիշարժան հանդիպումներ: Դուք հաճախ կնկատեք լավը այն մարդկանց մեջ, որոնք նախկինում ոչ ոքի դուր չէին գալիս: Ավելի ուշ շրջապատողները կխոստովանեն, որ դուք ճիշտ էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավագույն օրը չէ սարկաստիկ նկատողությունների ու կատակների համար, որոնք կարող են վիրավորական թվալ: Դուք ամեն անգամ զգայուն չեք լինի ուրիշների զգացմունքների հանդեպ, կարող եք վիրավորել մտերիմներից մեկին՝ ինքներդ էլ դա չզգալով: Խաղաղասիրաբար տրամադրվեք ու կտեսնեք, որ շատերն են պատրաստ ընդառաջ գալ ձեզ:

Կարող եք վերադառնալ այն գործերին, որոնք ժամանակին հետաձգել եք՝ դրանք դժվար համարելով: Կպարզվի, որ անհրաժեշտ արդյունքին կարելի է արագ հասնել, իսկ կողքին կա մարդ, որը կօգնի ձեզ այդ հարցում: Երեկոյան հնարավորություն կունենաք շփվելու հին ընկերների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Առավոտը ամենահասարակը չի լինի, հատկապես տպավորվող Առյուծների համար: Կարող է թվալ, թե բացարձակ ամեն ինչ իր հունով չի ընթանում: Բայց դա հազիվ թե երկար տևի, արդեն կեսօրին դրական փոփոխություններ կնկատեք: Կուրախացնեն հաջող զուգադիպությունները, աշխատանքի հետ կապված նոր գաղափարներ կունենաք:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ ձեզ կուրախացնեն հին ընկերների ու մյուս մտերիմների հետ շփումները: Այդ հատվածում լավ է հյուրեր ընդունեք, կարող եք ընտանեկան տոներ, իմպրովիզացված երեկույթներ կազմակեպել: Բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն, դուք էլ գոհ կմնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգիստ ու հաճելի օր է, որը հրաշալի կլինի օգտակար մի բանով զբաղվելու համար: Աշխատանքային խնդիրները բարդ չեն լինի, դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Շատ Կույսեր մյուս նշանների ներկայացուցիչներից վաղ ինչ-որ կարևոր բան կիմանան, և այդ տեղեկատվությունը թույլ կտա նրանց մրցակիցներին հետևում թողնել:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսովոր իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Անպայման կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Օրվա երկրորդ կեսը հարմար է ծրագրված երկարատև ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է: Հնարավորություն կունենաք իրագործել վաղուց մտածածը: Դուք կնախընտրեք ոչ թե հետևել ուրիշի օրինակին, այլ ինչ-որ բան ինքնուրույն մտածել, նպատակին տանող սեփական ուղին գտնել: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, այդ իսկ պատճառով համախոհների ու օգնականների պակաս չեք ունենա:

Հավանական են անսովոր, բայց շատ հետաքրքիր իրադարձություններ, զարմանալի զուգադիպություններ: Աշխատեք ուշադիր հետևել, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը, քանի որ շանս կա կարևոր մի բան նկատեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտյան դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Դա ամենահանգիստ ժամանակը չի լինելու: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, չեն բացառվում տարաձայնությունները մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Արդեն կեսօրին պարզ կդառնա, որ դրական փոփոխությունները սարերի հետևում չեն: Իսկ ավելի ուշ կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել նպատակին ավելի արագ հասնելու համար:

Երեկոն հրաշալի է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք շատերին մոտեցում կգտնեք: Ինտուիցիան հաճախ կօգնի կռահել, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները: Հնարավոր են անսովոր հանդիպումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր գործերն ու լուրջ զրույցները երկար ժամանակով մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը կարող է շատ արդյունավետ լինել: Եթե ձեզ ճիշտ պահեք, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ են կանգնեցրել:

Ավելի ուշ ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, չեն բացառվում ձգձգումները գործերում: Երբեմն կխախտվեն կարևոր պայմանավորվածությունները: Այդ ամենը ձեզ կստիպի հուզվել: Բայց ապրումների լուրջ պատճառներ չկան: Դուք կկարողանաք իրագործել այն ամենն, ինչ մտածել եք: Մտերիմներն ամեն հարցում կաջակցեն ձեզ, թույլ չեն տա կասկածել հաջողությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չէ: Երբեմն կթվա, թե շրջապատողները հատուկ են փորձում ձեր համբերությունը: Հաճախ ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը: Բացառություն կլինեն այն մարդիկ, որոնց շատ վաղուց եք ճանաչում: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնել արագ կստացվի:

Դուք հրաշալի գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում, հնարամտություն, իրերի հանդեպ անսովոր հայացք պահանջող ցանկացած գործից: Ձեր ինքնատիպ գաղափարները լավը կլինեն, իսկ համարձակ փորձարկումները հաճախ հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հրաշալի կսկսվի: Առավոտը հարմար է կարևոր հանդիպումների, լուրջ հարցերը քննարկելու համար: Կարող եք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին, որոնց հետ վաղուց էիք ուզում վերականգնել կապը, բայց չգիտես ինչու չէիք համարձակվում: Հավանական են հեռվից լավ նորություններ:

Ավելի ուշ նոր գործեր կհայտնվեն և առաջադրանքներ, որոնք ուշադրություն կպահանջեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել ծրագրված զվարճանքները, ուղևորություններն ու հանդիպումները անսպասելի ծագած խնդիրները լուծելու համար: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Մտերիմները կօգնեն, իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսին աշխատեք մանրուքների պատճառով շատ չանհանգստանալ: Դա ամենաթեթև ժամանակահատվածը չի լինելու, բայց վատն էլ չի լինի: Հավանական են անսպասելի նորություններ: Մի ծուլացեք ստուգել ստացված տեղեկատվությունը, քանի որ շատ հնարավոր է՝ ինչ-որ մեկն առանց հասկանալու մոլորության մեջ գցի ձեզ: Կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը սովորականից դժվարությամբ կտրվեն:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կարող եք քննարկել անձնական բնույթի կարևոր հարցերը: Ամենայն հավանականությամբ լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: