Մեկնարկել են Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Ջոն Ուիք 4» ֆիլմի նկարահանումները (լուսանկար)

Կանադացի դերասան Շամիր Անդերսոնը, որը մասնակցում է John Wick 4 մարտաֆիլմի նախագծին, իր ինստագրամյան էջում արված հրապարակման միջոցով հայտնել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին:

«Այսպիսով՝ սկսում ենք»,- գրել է Անդերսոնը։

Ֆիլմի ռեժիսորը Չադ Ստահելսկին է, որը նկարահանել է նաև վարձկանի վտանգավոր արկածների մասին ֆիլմի նախորդ 3 մասերը, իսկ սցենարի հեղինակներն են Շեյ Հաթենը և Մայքլ Ֆինչը։ Ֆիլմն էկրաններ կբարձրանա 2022 թվականի մայիսին, եթե կորոնավիրուսային նոր սահմանափակումներ չլինեն։

Անցյալ օգոստոսին Lionsgate ստուդիայի տնօրեն Ջոն Ֆելթհեյմերն ասել էր, որ նրանք աշխատում են ֆիլմի 4-րդ և 5-րդ մասերի վրա՝ դրանք առանց ընդմիջման նկարահանելու նպատակով։