Բիլի Փորթերը՝ փերի-կնքամոր դերում․ թողարկվել է նոր «Մոխրոտիկի» թիզերը

Հրապարակվել է նոր «Մոխրոտիկը» ֆիլմի առաջին թիզերը, որի գլխավոր դերում կուբա-ամերիկացի դերասանուհի և երգչուհի Կամիլա Կաբելոն է։ Կնքամոր կերպարը մարմնավորել է Բիլի Փորթերը, իսկ Մոխրոտի խորթ մոր դերը կարատում է Իդինա Մենզելը։

Ըստ սյուժեի՝ Մոխրոտիկը հավակնոտ աղջիկ է, որը երազում է հագուստի սեփական խանութի մասին։ Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Քեյն Քենոնը նշել է, որ նոր տարբերակն «ավելի մոտ կլինի նրան, ինչ ապրում են ժամանակակից աղջիկները»։

Ֆիլմը սեպտեմբերի 3-ին կթողարկվի «Amazon Prime Video» հարթակում։