Արքայազն Ուիլյամն ու Հարին Լոնդոնում բացել են արքայադուստր Դիանայի արձանը (լուսանկարներ)

Քեմբրիջի և Սասեքսի դուքսեր Ուիլյամն ու Հարին հանդիսավոր արարողությամբ բացել են Ուելսի արքայադուստր Դիանայի արձանը:

«Ամեն օր երազում ենք, որ նա մինչ այժմ մեր կողքին լիներ: Մենք հիշում ենք նրա սերը, ուժն ու բնավորությունը»,- BBC News-ի փոխանցմամբ՝ նշել են եղբայրները՝ ելույթ ունենալով արքայադուստր Դիանայի 60-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հուշարձանը բացվել է արքայադստեր նախկին բնակավայրի՝ Քենսինգթոնյան պալատի այգում: Եղբայրներն առաջին անգամ են համատեղ միջոցառման մասնակցել իրենց պապի՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի՝ ապրիլին տեղի ունեցած հուղարկավորությունից հետո:

«Նրա որակները նրան ուժեղ դարձրին աշխարհում լավը տարածելու և հազարավոր կլյանքեր դեպի լավը փոխելու  համար»,- նշել են բրիտանացի արքայազները:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Դիանայի եղբայրը՝ Չարլզ Սփենսերը: