Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ հայր կդառնա (լուսանկարներ)

Սերգեյ Բեզրուկովն ուրախալի լուր է հայտնել․ դերասանը կրկին հայր կդառնա։ Սերգելը լուսանկար է հրապարակել կնոջ՝ Աննա Մատիսոնի հետ, որում տեսանելի է վերջինիս կլորացած որովայնը։

«Ողջույն Սոչիից, սիրելիներս։ Այսօր ռեժիսորի օրն է, և մենք աշխատում ենք։ Ֆիլմ ենք նկարում»,- հայտնել է 47-անյա արտիստը։ Լուսանկարում Սերգեյը ձեռքը դրել է կնոջ որովայնին և ակնարկում է ընտանիքում սպասվող համալրման մասին։

Սերգեյն ու Աննան, որոնք ամուսնացել են 2016թ․-ին, երկու երեխա ունեն․ 2016թ․-ին ծնվել է նրանց դուստրը՝ Մարիան, 2018թ․-ին՝ որդին՝ Ստեփանը։ Դերասանը նաև որդի ու դուստր ունի՝ Իվանն ու Ալեքսանդրան, որոնք ծնվել են դերասանուհի Քրիստինա Սմիրնովայի հետ հարաբերությունների ընթացքում։ 2000-2015թթ․ դերասանն ամուսնացած է եղել դերասանուհի Իրինա Բեզրուկովայի հետ։