Մորգենշտերնի ընկերուհին խոստովանել է, որ ինքը ևս դավաճանել է երգչին

Օրերս Մորգենշտերն ու Դիլարան հայտարարել են, որ շուտով կամուսնանան։ Արտիստը վստահ է, որ իրենք ստեղծված են միմյանց համար և կկարողանան երկար տարիներ երջանիկ լինել։ Սակայն ոչ բոլորն են հավատում ռեփերի անկեղծությանը, և շատերն են փորձում բացահայտել նրան։ Բավական տհաճ անակնկալներ են սկսել բացահայտվել Մորնենշտերնի անցյալից։ Օրինակ՝ «Вопрос ребром» շոուի ընթացքում մի աղջիկ հայտարարել է, որ ռեփերից Կիրիլ անունով որդի ունի։ Մորգենշտերնը պահանջել է ԴՆԹ թեստ անցնել և հայտարարել, որ պատրաստ է նրան գումար տալ։ Իսկ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մորգենշտերնը սիրահետել է աղջկա, որը նկարահանվել է նրա տեսահոլովակներից մեկում։ Instagram-ում ոմն Դինա հայտարարել է, որ վաղ է խոսել Մորգենշտերնի հավատարմության մասին․ իրականում ամեն ինչ այդպես չէ։

Դիլարան պատմել է, թե ինչպես է վերաբերոմ Մորգենշտերնի դավաճանություններին։ Նա չի հերքել ապագա ամուսնու անհավատարմության փաստը։ Դիլարան հայտարարել է, որ ինքը ևս դավաճանել է հարաբերությունների ընթացքում։

«Հարաբերություններում այնպիսի շրջան է եղել, երբ մենք դրանք լրջորեն չենք ընդունել և ցոփ կյանք ենք վարել։ Մենք դա անցյալում ենք թողել։ Հիմա մեզ համար միևնույն է նաև այդ անցյալը»,- հայտարարել է նա։ ⠀

Ի դեպ, Դիլարան ռեփերին առաջին անգամ տեսել է 2017թ․-ին։ Ընդ որում, առաջին հանդիպման ընթացքում տղայի արտաքին ու սովորությունները նրա մոտ ավելի շատ վախ, քան համակրանք են առաջացրել։ Սակայն կարճ ժամանակ անց նրանք սկսել են հանդիպել։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от MILLION DOLLAR ARTIST 🦋 (@morgen_shtern)