«Պետք է կարողանալ անել այն, ինչ ինքն է անում տարիներ շարունակ»․ Ալեն Դելոնը՝ Պուտինի մասին

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ընդունակ մարդ», որի ուժը հիացնում և վախեցնում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով TV5 Monde-ին տված դերասանի հարցազրույցին։

Դելոնը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել է մի քանի տարի առաջ՝ Սանկտ Պետերբուրգում կայացած գալա-երեկոյի ընթացքում։

«Պետք է կարողանալ անել այն, ինչ ինքն է անում տարիներ շարունակ», – ասել է դերասանը և, եզրափակելով իր խոսքը, նշել, որ ոչ ոք չի կարող ժխտել այն փաստը, որ Պուտինն իր երկիրը հետ է բերել կենտրոնական դիրքի։