Comedy Club-ի համահիմնադիր Արտաշես Սարգսյանը գործարկել է Clubhouse անալոգը Ռուսաստանում 

Comedy Club շոուի համահիմնադիր և նախկին հաղորդավար Արտաշես Սարգսյանը գործարկել է Clubhouse ձայնային սոցիալական ցանցի ռուսական անալոգը՝ Golos հավելվածը: ID EAST-ի հիմնադիր Վիտալի Դուբինինը դարձել է Սարգսյանի գործընկերը: Golos-ում կարող եք զրուցարաններ ստեղծել, լսել այլ մարդկանց նրանց զրուցարաններում: Կայացած հեռարձակումներն ու բաթլերը հասանելի են նաև սոցիալական ցանցերում:

Golos-ը ներբեռնման համար հասանելի է դեռևս միայն iOS համակարգում, Android-ի համար հնարավոր չէ ներբեռնել: Ինչպես Սարգսյանը հայտնել է Forbes-ին, հավելվածը դեռ բետա փուլում է՝ մշակողները վերացնում են թերությունները: Ամսագիրը նշում է, որ Golos-ի ինտերֆեյսը նման է Clubhouse-ին:

Սարգսյանը և Դուբինինը որոշել են ստեղծել Golos-ը 2021-ի փետրվար-մարտ ամիսներին Clubhouse-ի ժողովրդականության կտրուկ աճի ֆոնին, որին, ի դեպ, հաջորդել է դրա անկումը: Գործընկերները որոշել են ամերիկյան սոցիալական ցանցի անալոգ պատրաստել, բայց «իրենցը՝ աշխատող մեխանիկայի հետ»: Դուբինինը զբաղվել է ներդրողների որոնման և մշակման աշխատանքներով, իսկ Սարգսյանը՝ եթերի ծրագրմամբ: