Քեզ անչափ շատ եմ սիրում. Բեքհեմը ռետրո լուսանկարներով շնորհավորել է իր և կնոջ ամուսնության 22-ամյա հոբելյանը

LONDON, ENGLAND - SEPTEMBER 03: David Beckham and Victoria Beckham attend GQ Men Of The Year Awards 2019 in association with HUGO BOSS at Tate Modern on September 03, 2019 in London, England. (Photo by David M. Benett/Dave Benett/Getty Images for Hugo Boss)

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը ռետրո նկարների շարք է հրապարակել իր և Վիկտորյա Բեքհեմի ամուսնության 22-ամյա տարեդարձի առթիվ:

«22 տարի անց դեռ հարմարեցնում ենք հագուստը: Շնորհավոր մեր տարեդարձը, քեզ անչափ շատ եմ սիրում և շնորհակալ եմ մեր հիասքանչ երեխաների համար, այնպես որ բոլորս կարող ենք միանման հագնվել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բեքհեմը՝ կից հրապարակելով լուսնակարներ, որտեղ ամուսինները նման և նույն գույնի հագուստով են պատկերված:

Spice girls խմբի երգչուհի և դիզայներ Վիկտորյան և ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ամուսնացել են 1999 թվականին: Նրանք 4 զավակ ունեն՝ 22-ամյա Բրուքլինը, 18-ամյա Ռոմեոն, 16-ամյա Կրուզը և 9-ամյա Հրափերը: