Զենդայան և Թոմ Հոլանդը հանդիպում են

24-ամյա Զենդայան և 25-ամյա Թոմ Հոլլանդը հանդիպում են. պապարացիները աստղերին նկատել են մեքենայում համբուրվելիս։

Լուսանկարներում երևում են սիրահարները, նրանց հայացքները, որոնք ուղղված են միմյանց, արտահայտում են վառ զգացմունքներ: Լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնելիս որոշ լրագրողների հաջողվել է «բռնացնել» այն պահը, երբ Թոմը շոյել է Զենդայայի կզակն ու համբուրել է։

Ավելի վաղ նրանց տեսել են Լոս Անջելեսի Սիլվեր Լեյքի շրջանում, որտեղ բնակվում է «էյֆորիա» սերիալի աստղ Քլեր Սթորմերի մայրը:

Աստղերի սիրավեպի մասին լուրերը սկսել են շրջանառվել դեռևս 2017 թվականից։ Այդ ժամանակ Թոմն ու Զենդայան միասին նկարահանվել են «Սարդ-մարդը․ վերադարձ տուն» ֆիլմում։ Երկրպագուները սկսել են ենթադրել, որ զույգը ոչ միայն աշխատանքային հարաբերություններ ունի, այլն նաև սիրային։