Քենդալ Ջենները դարձել է ոսկերչական բրենդի նոր դեմքը

Քենդալ Ջեները Սան Տրոպե է մեկնել Messika ոսկերչական բրենդի գովազդային արշավի նկարահանումներին մասնակցելու համար։ Ավելի վաղ բրենդը համագործակցել էր Ջիջի Հադիդի հետ, որը վերջերս որոշել էր հեռանալ մոդելային աշխարհից։

Ջենները նկարահանումներին ներկայացել է վառ կապույտ երանգի, լատեքսե կրոպ-տոպով և բարձր գոտկատեղով սև գույնի տաբատով, ինչպես նաև նույն երանգի հիդրոկոստյումով:

Ենթադրվում է, որ Քենդալը շուտով կհայտարարի Messika-ի հետ համագործակցության մասին։ Մոդելի կերպարները խոստանում են, որ ադամանդներն ավելի վառ են փայլելու։