Էլիզաբեթ 2-րդը Մերկելի հետ հանդիպմանն առանձնահատուկ զարդ է կրել (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը Վինձորի դղյակում ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը թագուհին ևս մեկ անգամ ապացուցել է, որ դիվանագիտորեն  հագնվելու մեծ վարպետ է:

Աղբյուրը նշում է, որ երկարակյաց միապետը Գերմանիայի ղեկավարի հետ հանդիպման համար ընտրել է առաձնահատուկ զարդ, որն իր նախնիներից մեկը գնել էր գերմանական Ֆրանկֆուտում կայացած աճուրդում:

Խոսքը Cambridge Emerald Brooch զմրուխտյա կրծքազարդի մասին է, որը թագուհին համադրել է կանաչավուն զգեստի հետ:

Միապետն այն ժառանգել էր 1953-ին՝ տատիկից:Հայտնի է, որ թագուհու նախնին այն գնել էր 1818-ին: