Ամերիկյան System of A Down ռոք խումբն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարություն է տեղադրել, որով խնդրում է աջակցել՝ աշխարհին տեղեկացնելու համար Ադրբեջանի հրեշավոր գործողությունների մասին, որը վայելում են հայերի ցեղասպանություն իրագործած Թուրքիայի հովանավորությունը:
Հայտարարության մեջ նշված է, որ իրենք մտահոգված են ժողովրդի անվտանգությամբ:
«Մենք ունենք ընտանիքի անդամներ եւ ընկերներ Հայաստանում, որոնք այժմ վտանգված են: Սա արյունալի հարձակում է Հայաստանի սուվերեն տարածքի վրա»,-նշված է հաղորդագրության մեջ։
Խումբը հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանը նպատակ ունի ահաբեկել հայերին և այս ամենը Լեռնային Ղարաբաղի վրա երկու տարի առաջ իրականացրած հարձակումից հետո: