«Մթնշաղ» սերիալի հիման վրա մուլտֆիլմ կթողարկվի

Lionsgate-ի փոխնախագահ Մայքլ Բերնսը հայտարարել է, որ թողարկվելու է «Մթնշաղ» ֆիլմի հիման վրա նկարահանված անիմացիոն սերիալ։ «Կարծում եմ, որ դրա նկատմամբ մեծ հետաքրքրություն կլինի», – ասել է Բերնսը:

Ի դեպ, այս տարվա գարնանը լուրեր եղան, որ «Մթնշաղի» աշխատանքները սկսվել են, սակայն մանրամասներ չէին հաղորդվում։ Առայժմ միայն գիտենք, որ Վիկ Գոդֆրին և Էրիկ Ֆեյգը կծառայեն որպես գործադիր պրոդյուսերներ: Ֆեյգը Lionsgate Motion Picture Group-ի նախկին համանախագահն է, իսկ Գոդֆրին և նրա Temple Hill պրոդյուսերական ընկերությունը արտադրել է հինգ վամպիրական ֆիլմեր:

Հիշենք, որ ֆրանշիզան բաղկացած էր հինգ ֆիլմից, որոնք թողարկվել են 2008-ից 2012 թվականներին։ Դրանք հավաքել են ավելի քան երեք միլիարդ դոլար համաշխարհային դրամարկղում և մեգա ժողովրդականություն բերել Ռոբերտ Պատինսոնին, Քրիստեն Ստյուարտին և Թեյլոր Լոթներին։