Ռեփեր Գուֆն ուզում է Մոսկվայում ելույթ ունենալ՝ էլեկտրոնային թևնոցով

Ռուս հայտնի Ռեփեր Գուֆը (Ալեքսեյ Դոլմատով) մտադիր է Մոսկվայում համերգ տալ էլեկտրոնային թևնոցով, որը նրան հագցրել են դատարանի որոշմամբ։ Եթե դա նրան հաջոցվի, կլինի առաջին դեպքը ռուսական շոու բիզնեսի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Շոուն նախատեսվում է անցկացնել Մոսվայում  նոյեմբերի 22-ին։ Գուֆն  այժմ բուժում է անցնում թմրամոլների վերականգնողական կենտրոնում։ Mash-ի աղբյուրը պնդում է, որ ռեփերը բժիշկներին խնդրել է մեկ երեկո իրեն ազատել կլինիկայից, որից հետո խոստացել է վերադառնալ այնտեղ։
Գուֆը հոկտեմբերի 23-ին լոգարանում ծեծկռտուքից հետո հայտնվել է թմրամոլների վերականգնողական կենտրոնում։ Ռեփերի դեմ գործ է հարուցվել, և նրան պարտավորեցրել են էլեկտրոնային թևնոց կրել մինչև դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է տեղի ունենար Սևակին, Խչոյին և Գուֆի համատեղ համերգը։ Սակայն Գուֆը չէր եկել Երևան։

Աղբյուր` Panorama.am