67-ամյա Դոլֆ Լունդգրենը 9 տարվա պայքարից հետո հաղթահարել է քաղցկեղը

HOLLYWOOD, CA - AUGUST 15: Actor Dolph Lundgren arrives at Lionsgate Films' 'The Expendables 2' premiere on August 15, 2012 in Hollywood, California. (Photo by Jason Merritt/Getty Images)

«Անսանձելիների» աստղ Դոլֆ Լունդգրենն իր անձնական բլոգում երկրպագուներին բարի լուրով է դիմել: Դերասանը հայտարարել է, որ ավարտել է քաղցկեղի բուժումը։ Նա ինը տարի պայքարում էր ծանր հիվանդության դեմ՝ ախտահարված հատվածները երիկամների, ստամոքսի, լյարդի և թոքերի մեջ էին:

Լունդգրենն ասել է, որ այժմ Կալիֆոռնիայի համալսարանում է և պատրաստվում է ազատվել վերջին ուռուցքից։ Արտիստի խոսքով՝ ինքը թոքերի աբլյացիա կանցնի՝ նվազագույն ինվազիվ պրոցեդուրա, որն օգտագործում է ջերմային կամ սառը էներգիա՝ առանց վիրահատության քաղցկեղի բջիջները հայտնաբերելու և ոչնչացնելու համար:

«Քանի որ ես այլևս չունեմ իմ մարմնում քաղցկեղի բջիջներ, ես հավատում եմ, որ կազատվեմ քաղցկեղից, ուստի անհամբեր սպասում եմ այս պրոցեդուրային»,- ասել է Դոլֆը՝ հավելելով, որ անցել է դժվարին ճանապարհորդության միջով, որն իրեն սովորեցրել է վայելել ամեն պահը։ Պարզվել է, որ բժիշկների կանխատեսումներով նրան ապրելու երկու-երեք տարվա ժամանակ է եղել։ «Ես քաղցկեղից ազատ եմ և պատրաստ եմ պայծառ ապագայի»,- ասել է դերասանը։

Հիշեցնենք, որ Լունդգրենն իր հիվանդության մասին խոսել է 2015թ. Նրա մոտ թոքերի քաղցկեղ են ախտորոշել։ Հետագայում ռեմիսիա է եղել, սակայն 2020 թվականին վիճակը վատացել է։ ՄՌՏ-ից հետո դերասանն իմացել է, որ վնասվել է նաև լյարդը։