Թեյլոր Սվիֆթը երկրորդ տեղն է զբաղեցրել Billboard-ի 21-րդ դարի մեծագույն փոփ աստղերի վարկանիշում։ Երգչուհին հաղթել է Ռիհաննային, Դրեյքին և Բրիթնի Սփիրսին։ Արտիստրի երկրպագուները դժգոհ են ամսագրի որոշումից։ Դրա ապացույցը հոդվածի մեկնաբանություններն էին։
«Ամեն ինչ ակնհայտ է. Հաղթողը կլինի Բեյոնսեն», «Թեյլոր Սվիֆթն արժանի էր հաղթանակի»,- գրում են աստղի երկրպագուները։
Ի դեպ, Billboard-ի լրագրողը բացատրել է իրենց խմբագրության ընտրությունը: Նա նշել է, որ Թեյլորը «ներուժ ունի դառնալու աշխարհի ամենամեծ փոփ աստղերից մեկը՝ չնայած քանթրի երաժշտության իր ուշ մեկնարկին»: Միաժամանակ թղթակիցը պարզաբանել է, որ հաղթողը որոշվում է վերջին 25 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումների հիման վրա։