«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մայիսի 30-ի կեսօրին իր սոցիալական ցանցերում լուսանկար էր հրապարակել երեխաների հետ թատրոն կատարած այցից։ Լրագրողը ներկա է գտնվել «Բուրատինոն և Ոսկե բանալին» ներառական մանկական ներկայացմանը, ուր նա գնացել է այն հագուստով, որը օգտատերերը համարել են անպատշաճ՝ կաշվե բաճկոնով և լեգինսներով։
«Լեգինսները, իհարկե, դաժան են։ Եվ նաև երեխաների համար», – գրել է Սիմոնյանի ալիքի բաժանորդներից մեկը։
RT-ի գլխավոր խմբագիրը պատասխանել է. «Ոմանք հագնում են այն, ինչ իրենց հարմարավետ է։ Իսկ որոշ մարդիկ ո՛չ տակտ ունեն, ո՛չ էլ, կարծես, հոգի։ Ընդհանուր առմամբ, իմ ընկերներ, սիրելի բաժանորդներ, ես գրեթե ամբողջ ձմեռ չէի կարողանում ուժ գտնել նորից շփվելու մարդկանց հետ։ Բայց հետո որոշեցի, որ դա անարդար կլինի նրանց նկատմամբ, ովքեր աղոթում և անհանգստանում են Տիգրանի համար։ Եվ ես նորից սկսեցի օգտվել սոցիալական ցանցերից։ Բայց տեղի ունեցածը շատ բան փոխեց։ Ես այլևս ուժ չունեմ, ինչպես նախկինում, կարդալու կոշտ երկխոսություններ իմ դեկոլտեի, շրթներկի և այլնի մասին, հաստատ ուժ չունեմ ինձ համար նոր զգեստապահարան գնելու, որը բոլորին կհամապատասխանի։
Ես հագնում եմ այն, ինչ միշտ կրել եմ, այն, ինչ ամուսինս սիրում էր և սիրում է»։
Հունվարին Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ նրա ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է ապրել և կոմայի մեջ է ընկել։ Այդ ժամանակվանից ի վեր լրագրողը խնդրել է աղոթել ամուսնու համար և հավատալ, որ ռեժիսորը կապաքինվի։ Քեոսայանի նախկին կինը՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, նույնպես շփոթված է. նա ասում է, որ իր հոգին հիմա լալիս է, և հրաժարվում է լրացուցիչ մեկնաբանություններ տալ։

Աղբյուրը`Panorama.am















