Apple-ի դիզայներն ամբողջական ադամանդից 250 հազար դոլար արժեցող մատանի է պատրաստել

    59
    Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվին պատասխանատու է ձեր iPhone-ի, MacBook-ի ու iPad-ի տեսքի համար։ Զարմանալիորեն, Ջոն Այվին նախագծում է ոչ միայն համակարգիչներ։
    Իր վերջին ստեղծագործության համար Այվին համագործակցել է դիզայներ Մարկ Նյուսանի հետ ու ստեղծել ադամանդե մատանի՝ պատրաստված ամբողջությամբ ադամանդից։
    Մատանին հանվելու է աճուրդի Sotheby’s-ում ու սպասվում է, որ գինը կարող է հասնել մինչև 250 հազար դոլար։ Աճուրդից ստացված գումարի մի մասը փոխանցվելու է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին։ Աճուրդը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին՝ Մայամիում։
    Աղբյուրը՝ Life.panorama.am
    Facebook Comments