Rammstein խմբի վոկալիստը կոտրել է երկրպագուի ծնոտը

    92

    Rammstein խմբի վոկալիստը՝ Թիլ Լինդերմանը, հայտնվել է մեծ սկանդալի կիզակետում: Մյունխենյան հյուրանոցներից մեկում, որտեղ Թիլը հանգստանում էր իր ընկերների ու սիրելիի՝ ռուս երգչուհի Լոբոդայի հետ, վոկալիստը ծեծի է ենթարկել 54-ամյա մի տղամարդու: Ինչպե՞ս է նման բան պատահել:
    Հերթական համերգի ավարտից հետո՝ խումբը գնացել է մոտակա հյուրանոցը։ Դեպքը տեղի է ունեցել հյուրանոցի սպասասրահում, երբ երկրպագուներից մեկը մոտեցել է վոկալիստին՝ լուսանկարվելու խնդրանքով։ Մերժում ստանալով՝ զայրացած երկրպագուն վիրավորական խոսքեր է հնչեցրել Թիլի և Լոբոդայի հասցեին: Չկարողանալով իրեն տիրապետել՝ Լինդերմանը արմունկով հարվածել  է տղամարդուն: Վերջինս ստացել է ուղեղի ցնցում և ծնոտի կոտրվածք։


    Facebook Comments