«ՌեԱնիմանիա»-ի աջակցությամբ «Զակո» ֆիլմը Հայաստանը կներկայացնի «Անեսսի»-ի կինոփառատոնում
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն անգամ պատերազմական օրերին շարունակել է պահել մշակութային խրամատը: Փառատոնի շնորհիվ՝ ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» (խակ պտուղ) ֆիլմը Հայաստանից կմասնակցի «Անեսսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի՝ համատեղ արտադրության համար կազմակերպվող կինոշուկային։ 2021 թվականի...