Tag Archives: Արցախ

«Ժամանակն է հետամուտ լինել այն պատերազմական հանցագործություններին, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից». Սերժ Թանկյան

«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս օրերին հետևում է Արցախի ու Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Երաժիշտն այս անգամ անդրադարձել է Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործություններին։ Թանկյանն ինստագրամյան էջում վերահրապարակել է «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառումն...

«Դուք էլ եք հաստատ այդ երազից տեսել, որ գոռում-գոռում ես ձայնդ դուրս չի գալիս, քեզ ոչ ոք չի լսում, որ փրկի». Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Արցախում ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ երազից չի կարողանում արթնանալ: «Դուք էլ եք հաստատ այդ երազից տեսել, որ գոռում-գոռում ես ձայնդ դուրս չի գալիս: Քեզ ոչ ոք չի լսում, որ...

Սիրելի Մոնթե, քո փառավոր տարեդարձին մենք անփառունակ կերպով հանձնեցինք քո ազատագրած Արցախը․ Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Արցախից՝ դրան կից գրառման մեջ անդրադառնալով Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվան ու Քարվաճառը թշնամուն հանձնելուն։ «Սիրելի Մոնթե, քո փառավոր տարեդարձին մենք անփառունակ կերպով հանձնեցինք քո ազատագրած Միջնաբերդն ու քո Արցախը... Քո փառավոր...

«Ներեք ինձ իմ թուլությունը, բայց ինձ համար ժամանակը դեռ կանգնած է». Անելյա Գուբրյան

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում անդրադարձել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին: Նա գրառում է արել՝ պատմելով իր ապրումների և այս ամենից հետո վերականգնվելու կարևորության մասին: Դերասանուհին խոստովանել է՝ ինքը դեռ թույլ է: «Ու մենք նորից...

«Այս պահին ամենակարևորը գերի ընկած մեր հերոսների ողջ ու առողջ վերադարձն է. պատերազմը 2 շաբաթ է՝ ավարտվել է, իսկ մարդիկ դեռ գերի են». Գրիգ Գևորգյան

Շոումեն, հումորիստ Գրիգ Գևորգյանն Ինստագրամի իր էջի Stories բաժնում գրառում է արել գերության մեջ գտնվող հայ զինվորների մասին: «Այս պահին ամենակարևորը գերի ընկած մեր հերոսների ողջ ու առողջ վերադարձն է: Ավելի կարևոր ոչինչ այս պահին չկա: Պատերազմը 2 շաբաթ է...

«Մեր հերոսների հիշատակին». Կոմիտասի «Կռունկը»՝ Նարեկ Հախնազարյանի կատարմամբ (տեսանյութ)

Հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ի հիշատակ Արցախում զոհված հերոսների կատարել է Կոմիտասի ստեղծագործությունը։ Երաժիշտը ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Կռունկ»-ի կատարման տեսագրությունը։ «Մեր հերոսների հիշատակին»,- գրել է նա՝ օգտագործելով «Հայաստան», «Արցախ», «հերոսներ» հեշթեգերը։...

«Մենք պատերազմ բառն ատել, խաղաղությունը սիրել սովորեցինք». Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրառում է արել արցախյան պատերազմի մասին: «Եկեք անկեղծ լինենք: Մեր սերունդն էլ չէր հասկանում, թե ի՞նչ է պատերազմը և ի՞նչ դառը հետևանքներ կարող է ունենալ այն: Կարդում էինք ու անգիր արած, առանց...

Հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել (տեսանյութ)

Իտալացի հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով պարբերաբար ելույթ է ունենում Երևանում, Արցախին նվիրված ստեղծագործողություն է կատարել։ Ստեղծագործության հեղինակը Մարտին Ուլիխանյանն է, ով էլ հրապարակել է կատարման տեսագրությունը։ «Իմ վոկալիզն՝ ի հիշատակ արցախյան պատերազմի զոհերի։ Շնորհակալություն Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիին հիանալի...

«Չեմ կարողանում հանգիստ նայել այն տասնյակ տեսանյութերը, որոնցում պատկերված է ադրբեջանցիների վանդալիզմը ԼՂ-ում»․ Թինա Կանդելակի

«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր, հաղորդավարուհի Թինա Կանդելակին Տելեգրամի իր էջում տեսանյութեր է տեղադրել Արցախում ադրբեջանցիների կատարած վայրագություններից և գրառում արել։ «Չեմ կարողանում հանգիստ նայել այն տասնյակ տեսանյութերը, որոնցում պատկերված է (հուսով եմ՝ արձանագրված հետագա քրեական գործերի համար) ադրբեջանցիների վանդալիզմը Լեռնային...

«Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես է երկինքը սկսում պայթել». Գևորգ Գրիգորյան

Դերասան Գևորգ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել մինչև պատերազմը Շուշի իր այցից և գրառում արել։ «Սեպտեմբերի 23, Շուշի։ Հունվարից չէի եղել Արցախում կոռոնավիրուսի պատճառով, հենց արգելքը հանեցին, սեպտեմբերի 12 ին՝ գիշերը ժամը 2-ի կողմերը ճամփա ընկա ու գնացի,...

1 2 3 11
Էջ 2 - 11-ից